Պատահար ավազի հանքում. 32-ամյա աշխատակիցը մահացել է ստացված վնասվածքներից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 28, 2013 12:23

Մարտի 27-ին, ժամը 18.50-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի մոտակա ավազի հանքում տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի հետևանքով քաղաքացի է մահացել:

Պարզվել է, որ «Արմավիր Շին» ՍՊԸ-ին պատկանող ավազահանքի տարածքում հանքավայրի աշխատակից` 1981 թ. ծնված Գառնիկ Մարգարյանը, դեռեւս չպարզված հան­գամանքներում, հայտնվել է ստորամբարձչի (էլեվատոր) գլանաձեւ լիսեռի արանքում, ինչի հետեւանքով ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Դիտվել է 1449 անգամ:
Print Friendly

Leave a Reply