Քրեակատարողական ծառայությունը բազմիցս զգուշացրել ու հորդորել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 12, 2010 19:51

Քրեակատարողական ծառայությունը բազմիցս զգուշացրել ու հորդորել է ոչ մի դեպքում և ոչ մի պատճառաբանությամբ չհամաձայնել անծանոթ անձանցից հանձնուք վերցնել և տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, քանզի դրանցում հաճախակի լինում են արգելված առարկաներ, հատկապես թմրանյութ: Չնայած այդ ամենին շարունակվում են արձանագրվել դեպքեր, երբ քաղաքացիները համաձայնում են անծանոթ մարդկանց հանձնուքն իրենց հանձնուքի հետ միասին տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, որտեղ և քրեակատարողական ծառայողների կողմից հայտնաբերվում են արգելված իրեր: Իսկ քաղաքացուն մնում է միայն զղջալ, որ վստահել է անծանոթին:

Օրերս այդպիսի հերթական դեպք գրանցվեց ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկում: Քաղաքացի Անահիտ Խ.-ն ս.թ. ապրիլի 10-ին իր դատապարտյալ  ամուսնու խնդրանքով քրեակատարողական  հիմնարկ գալու ճանապարհին հանդիպել էր ոմն Արթուրի, որից վերցրել էր կոշիկներ` իր հանձնուքի հետ միասին ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու նպատակով: Իսկ արդեն ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից հանձնուքի ստուգման ժամանակ կոշիկների միջից հայտնաբերվեց 5 փաթեթ թմրանյութանման փոշի, որի գոյության մասին, ըստ Անահիտ Խ.-ի կողմից տրված բացատրության, ինքը տեղեկացել է միայն ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկում:

Դիտվել է 1583 անգամ:
Print Friendly

Leave a Reply