Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու գինն ավելանում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 28, 2013 12:07

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» խաղացող Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու գինն աստիճանաբար ավելանում է:

Բացի Լոնդոնի «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի», անգլիական «Լիվերպուլի» ղեկավարությունն էլ ցանկանում է հայ ֆուտբոլիստին տեսնել իր թիմի կազմում: 24-ամյա կիսապաշտպանի տեղափոխության համար «Շախտյորն» ու «Լիվերպուլը» բանակցություններ են վարելու առաջիկայում:

Ներկայումս Մխիթարյանի տրանսֆերային արժեքն է 25-30 մլն եվրո: Նախկինում այն 15  մլն եվրո էր:Որպես փոխատուցում այդքան կարող է ստանալ ուկրաինական ակումբը:

Դիտվել է 771 անգամ:
Print Friendly

Leave a Reply