Համակեցության կանոնները պարտադիր են բոլորի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 28, 2013 11:57

Մարտի 26-ին, ժամը 21.55-ի սահմաններում, «Հետախուզում 2013» միջոցառման շրջանակներում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայրաքաղաքի Սայաթ Նովայի պողոտայից ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայով վարչություն բերման ենթարկեցին երևանցիներ՝ 27-ամյա Վաչագան Սաֆարյանին, 26-ամյա Երվանղ Սարգսյանին ու 35-ամյա Դավիթ Մկրտչյանին։
Խուզարկությամբ Մկրտչյանի մոտից հայտնաբերվեց արտասահմանյան արտադրության ատրճանակ՝ 7.65 մմ տրամաչափի 7 փամփուշտով լիցքավորված պահունակով։
Ընթերակաների ներկայությամբ մանրամասն զննության ենթարկվեց նաև «Հյունդայի Սոնատա» ավտոմեքենան, որտեղից հայտնաբերվեց ատրճանակ և «Վալտեր» տեսակի գաղտնի փականով դանակ։
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն։

Դիտվել է 856 անգամ:
Print Friendly

Leave a Reply