Մեկնարկեց հանդբոլի Հայաստանի պատանեկան առաջնությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 28, 2013 11:55

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում մեկնարկեց մինչև 16 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության առաջին շրջանը: Մասնակից 10 թիմերը տեղաբաշխվել են երկու խմբերում: Պայքարը եզրափակչում կշարունակեն խմբերում 1-3-րդ տեղերը գրավողները: Առաջին խմբում են` Վանաձորի, Ալավերդիի, ՀՄԴ-ի, Քվանտ կրթօջախի, Հրազդանի հավաքականները: Երկրորդ խմբում են` Աջափնյակի, Արցախի, ԽՄՕՄՄ-ի, Շենգավիթի առաջին և երկրորդ հավաքականները:

Առաջին օրը լարված պայքար ծավալվեց  ԽՄՕՄՄ – Շենգավիթ 1 խաղում: Խաղակեսերը տորբեր էին: Մինչև հանգստի գնալը շենգավիթցիները հաղթում էին 4 գնդակի առավելությամբ, սակայն երկրոդ կեսում ԽՄՕՄՄ-ի խաղացողները ոչ միայն վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը, այլև հաղթեցին` 28:26 հաշվով:

Մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ` Ալավերդի -Հրազդան` 43:21 (20:11), Քվանտ – ՀՄԴ`9:41 (3:21), Արցախ – Շենգավիթ 2` 36:13 (21 :7):

Դիտվել է 661 անգամ:
Print Friendly

Leave a Reply