Կամչատկայի Պլոսկի Տոլբաչիկ հրաբխի մոտ նոր խառնարան է առաջացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2013 10:14

Կամչատկայի Պլոսկի Տոլբաչիկ հրաբխի ժաթքման գոտում նոր ակտիվ խառնարան է գոյացել:

Հրաբխագետների տվյալներով, այն 400 մ հարավ է գտնվում հիմնական խառնարանից, որը լավա է արտանետում: Մասնագետների կարծիքով, նոր խառնարանի ակտիվությունը ուժեղ չէ, թույլ արտանետումներ են նկատվում ու մեծ քանակությամբ մոխիր:

Մինչդեռ հին խառնարանից 50 մ բարձրությամբ շիկացած նյութեր են ժայթքում: Լավան էլ արդեն հրե լիճ է ստեղծել: Գիտնականների խոսքով, այն մարդու համար վտանգ չի ներկայացնում:

Պլոսկի Տոլբաչիկն ակտիվացել է 36 տարվա քնից հետո, 2012-ի  նոյեմբերին:

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply