Պերուացիները տոնուսը բարձրացնող հյութ են ստեղծել գորտերից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2013 10:05

Պերուացիները տոնուսը բարձրացնող հյութ են ստեղծել գորտերից, որը լայնորեն կիրառում են տեղաբնակներն ու հետաքրքրասեր  տուրիստները: Այն պատրաստվում է հատուկ գորտերից, որոնց որսում են վաղ առավոտյան, բարձրլեռնային Տիտիկակա լճում և  դրան ավելացնում սպիտակ լոբու արգանակ, մեղր, հալվեի հյութ, մատատուկ և պերուական կակաչի արմատներ: Կարծիք կա, որ այդ հյութը բարձրացնում է օրգանիզմի տոնուսը, ուժ տալիս, էներգիա հաղորդում ողջ օրվա համար ու կարող է փոխարինել ուժեղ աֆրոդիզիակներին: Որոշ համադամասերներ այն օգտագործում են ամեն օր, առավոտյան նախաճաշին:

Այն հետևյալ կերպ  է պատրաստվում.գնորդն անձամբ է ընտրում գորտին, վաճառողը սատկացնում է  կենդանուն, հանում կաշին, փորոտիքը ու մի քանի րոպե եփում:
Մինչ գորտը եփվում է, պատրաստում են մնացած բաղադրիչները: Հետո  գորտի հետ ամենը լցնում  են փորձանոթի մեջ, խառնում այնքան, որ ստացվի համասեռ զանգված: Դրանից հետո այն զտում են, ու հյութը պատրաստ է: Այն արժե  2 դոլար: Մեկ օրում վաճառողը կարող է մոտ 100  բաժին պատրաստել:

Դիտվել է 1664 անգամ:
Print Friendly

Leave a Reply