ԱՄՆ-ում խստացնում են աբորտների արգելքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2013 9:49

Հյուսիսային Դակոտայի նահանգապետը երեկ ստորագրել է  ԱՄՆ-ում  աբորտների հարցը կարգավորող ամենախիստ պատժամիջոցների փաթեթը, որն  արգելում է անգամ այն հղիության դադարեցումը, երբ պտղի մոտ ախտորոշվում է Դաունի համախտանիշը, հայտնում է Fох հեռուստաալիքը:

3 օրենքից բաղկացած փաթեթով արգելվում է  ՈՒՁՀ-ի միջոցով “երեխայի սրտխփոցը լսելուց հետո”`  հղիության 6-րդ շաբաթում  այն ցանկացած պատճառաբանությամբ դադարեցնել: Այն բժիշկներին, որոնք աբորտ կիրականացնեն ու կխախտեն նոր օրենքը, սպառնում է  5 տարվա ազատազրկում և 5000 դոլար տուգանք:

Հղիությունը դադարեցնելու կնոջ իրավունքը ԱՄՆ-ն ընդունել էր միայն 1973-ին, սակայն  40 տարի անց  հասարակությունն  այդ հարցի կապակցությամբ երկպառակտվել է`  ընդունել  այն որպես “ընտանիքի պլնավորման շրջանակներում” անձնական գործ, թե  “սպանություն”:

Շատ երկրներում  Դաունի համախտանիշի առկայությունը հղիությունը դադարեցնելու ցուցում է : Վիճակագրական տվյալների համաձայն, ԵՄ երկրներում   ներարգանդային սաղմի մոտ ախտորոշված Դաունի համախտանիշով հղիությունների 90%-ը դադարեցվել է:

Դիտվել է 1402 անգամ:
Print Friendly

Leave a Reply