Պերուում ուղևորատար ավտոբուսը կիրճն է ընկել, կան զոհեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2013 9:20

Պերուի մայրաքաղաք Լիմայից դեպի հարավ-արևելք, լեռնային տեղանքում ուղևորատար ավտոբուսն ընկել է կիրճը. 24 մարդ զոհվել է, նույնքան էլ ստացել են մարմնական վնասվածքներ:

Վարորդը կորցրել է  մեքենայի կառավարումը շրջադարձի պահին , ինչի հետևանքով ավտոբուսն ընկել է 80-մետրանոց խորություն ունեցող կիրճը:

Ավտոբուսում 50 ուղևոր կար, որոնց մեծ մասը հանքափորներ էին: Նրանք ուղևորվում էին Առեկիպ` Զատկի Սուրբ շաբաթվա տոնակատարության:

Դիտվել է 1485 անգամ:
Print Friendly

Leave a Reply