Բրիտանիայում դատարանի որոշմամբ թմրավաճառն էսսէ պետք է գրի մարիխուանայի վնասի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2013 9:12

Մեծ Բրիտանիայում թմրավաճառը գրեթե 1 կգ թմրանյութ պահելու համար դատարանի որոշմամբ դատապարտվել է  մարիխուանայի վնասների մասին 5 հազար բառից բաղկացած էսսե գրելուն: Նա որպես պատիժ պետք է գրի, որ մարիխուանայի օգտագործումը կարող է հանգեցնել քաղցկեղի առաջացման ու հոգեկան խանգարման:

“Ես հարցրի դատավորին, թե կարող եմ մարիխուանային ”դեմ” և “կողմ” փաստարկներ ներկայացնել, նա պատասխանեց` քանի որ դա անօրինական է, ուրեմն ես պետք է միայն վատ կողմերը ներկայացնեմ”,-պատմել է 32-ամյա բրիտանացին:

Ավելի վաղ տղամարդը բանտային կալանքի է դատապատվել պայմանական`  240 ժամ հասարակական աշխատանքներով: Սակայն, ուսահոդի վնասվածքի պատճառով, որը խանգարում էր ուղղիչ աշխատանք կատարել, դատավորը ստիպված էր պատիժը փոխել:

Դիտվել է 1282 անգամ:
Print Friendly

Leave a Reply