Բրիջիտ Բարդոն 600 եվրո է խոստացել իր կատվին գտնողին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2013 8:23

Առասպելական ֆրանսիական դերասանուհի Բրիջիտ Բարդոն տխուր է, որ  կորցրել է իր երկու տարեկան սիրելի կատվին: Բարդոն  պարգևատրում է խոստացել նրան,  ով կգտնի կատվին: Դերասանուհու  երկու տարեկան սիրելին կորել է մարտի  21-ին, սակայն այդ մասին որոշել է հայտնել, երբ հասկացել է, որ փոքրիկ Ռոնտոնտոնին  ինքնուրույն չի կարող գտնել, հաղորդում է TF1-ը:

Տհաճ դեպքը տեղի է ունեցել դերասանուհու Սան-Տրոպեի  առանձնատանը: Այդ օրը այգեգործները էտում էին առանձնատան այգու ծառերը: Ամենայն հավանականությամբ կատուն վախեցել է աղմուկից ու փախել:Աստղի հարևաններից մեկն ասում է, որ տեսել է կատվին առանձնատան մոտի ճանապարհին: Ցավոք,  Ռոնտոնտոնի մասին այլ տվյալներ չկան:

Հուսահատ դերասանուհին հայտարարություն է տարածել տեղական թերթերում, ներկայացնելով իր սանին  որպես ” բոլորովին փոքրիկ, որը չունի վզկապ և անվանանշան”: Կատվին տուն վերադարձնելու համար Բրիջիտ Բարդոն  խոստացել է 600 եվրո:

Դիտվել է 1440 անգամ:
Print Friendly

Leave a Reply