Դիսնեյլենդը տղամարդուն վճարել է 8,000 դոլար՝ կառուսելի փչանալուց հետո 30 րոպե նույն երգը ստիպված լսելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 28, 2013 7:50

Դիսնեյլենդը հաշմանդամ տղամարդուն վճարել է 8,000 դոլար կառուսելի փչանալու պատճառով It’s A Small World երգը 30 րոպե ստիպված լսելու համար:
Դատապաշտպան Դեյվիդ Գեֆեն հայտնում է, որ Ժոսե Մարտինեզը կառուսելի վրա գտնվող միակ մարդն է եղել, ում չեն փրկել 2009թ-ին կառուսելի փչանալուց հետո, իսկ Դիսլեյնդի աշխատակիցներին չի հաջողվել զանգել փրկարարներին:
Մարտինեզի կառուսելի վրա մնալու ամբողջ ընթացքում ատրակցիոնի հայտնի և նյարդայնացնող երգը չի անջատվել:
Գեֆենը հայտնում է, որ ուրբաթ օրը տրված գումարի մի մասը նրա ցավի ու տառապանքի համար է, իսկ մյուս մասը հաշմանդամների վերաբերյալ օրենքի խախտման համար:
Գեֆենը նշում է, որ այգու աշխատակիցները օգնել են մյուս մարդկանց իջնել կառուսելից, սակայն ոչ մի կերպ չեն կարողացել իջեցնել Մարտինեզին և լինելով շատ վատ առողջական վիճակում՝ նա ստիպված է եղել անընդհատ լսել նույն երգը:
2011թ-ին Մարթինեզի դատավարության արդյունքում վճռել էին, որ Դիսնեյլենդի աշխատակիցները պետք է փրկարարներ կանչեին և ոչ թե սպասեին մինչև կառուսելի վերանորգվելը:
Մարտինեզը կառուսելից իջեցվելուց հետո առաջին բժշկական օգնություն էր ստացել:
Ուրբաթ տեղի ունեցած դատավարության դատավորը վճռել է, որ բացի այն փաստից, որ Մարտինեզը պատշաճ ուշադրության չի արժանացել, այլև Դիսնեյլենդը նախորոք չի զգուշացրել, որ կառուսելի փչանալու դեպքում հաշմանդամ մարդիկ կարող են մնալ դրա վրա:

Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply