Արծվաբերդ գյուղում մայրը վաճառել է իր 2-րդ երեխային

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 22, 2009 15:20

qartezՏավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ 30-ամյա Նունե Վիրաբյանը մի շաբաթ առաջ վաճառեց իր երկրորդ երեխային` այս անգամ հենց ծննդատանը: Արծվաբերդ գյուղում Նունեն միակը չէ, որ վաճառել է երեխային:

Թե ով է գնորդը և ով է երեխայի հայրը, ոչ ոք ստույգ չգիտի: Հայտնի է միայն, որ Նունեն նորածնի դիմաց ստացել է 600 դոլար: Մի քանի տարի առաջ նա իր 1-ամյա երեխային վաճառել էր 1.200 դոլարով:

Գյուղացիները կատակում են, թե տնտեսական ճգնաժամի պայմաններում գներն իջել են:

Քրեապես հետապնդելի այս արարքը դուրս չի գալիս գյուղի սահմաններից. գյուղացիները որոշ ժամանակ քչփչում են, հետո մոռացության տալիս կամ էլ փորձում դատողություններ անել. «բա 600 դոլոր արժի՞ էտ տանջանքները»:

Ասում են` Նունեն էլ չգիտի` ով է երեխայի հայրը, բայց հարևանները ենթադրում են. «Մի բոյով սալդաթ ամեն օր գալի-գնում ա էտ փչացարծի մոտ, երևի դրա երեխեն ա»:

Հարևաններն ասում են, որ այդ գումարով Նունեն փակում է իր և մոր պարտքերը, որ տարիների ընթացքում կուտակվում է:

Հարևան մանկավարժ Աննան մեղադրում է ոչ այնքան Նունեին, որքան գյուղապետին կամ «գյուղի «մտավոր էլիտային», որ աչք են փակում այս արարքի վրա»: «Սա կարող է գնալով տարածվել ու դուրս գալ գյուղի շրջանակներից և դառնալ վատ օրինակ` շատուշատ սոցիալապես անապահով ընտանիքների համար»,- համոզված է տիկին Աննան:

Գայանե Ասրյան

Դիտվել է 1544 անգամ:
Print Friendly

Leave a Reply