Չինացի ձկնորսը մահացել է, երբ կես տոնա կշռող ձուկը նրան իր հետևից քաշել է ջուրը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 28, 2013 0:45
Հարավային Չինաստանում ձկնորսը մահացել է, երբ նրա բռնած հսկայական ձուկը նրան քաշել է ջուրը:
Ըստ երևույթին թառափ տեսակի հսկայական ձուկը 58-ամյա Հուան Վուին իր հետևից գցել է ջուրը, երբ տղամարդը փորձել է հետ քաշել կառթը:
Վուի ձկնորս ընկերներից Չեն Վան նշում է, որ Վուն մի քանի րոպե գլուխ է գովացել, թե ինչպիսի մեծ ձուկ է կարողացել բռնել, սակայն վերջում ձուկն է նրան բռնել:
Ձուկը Հուանին քաշել էր ավելի քան 45 մետր՝ նախքան նրան ջրի տակ տանելը:
Ավելի ուշ փրկարարները նրա մարմինը գտել են գետի ափին:
Չնայած թառափը անհետացման վտանգի տակ է գտնվում՝ այնուամենայնիվ Չինաստանի գետերում հաճախակի բռնում են կես և մեկ տոնա կշռող թառափներ:
Ձկնորսի կարծիքով՝ հսկայական թառափները իսկական պատուհաս կարող են լինել անփորձ ձկնորսի համար, եթե նա պատահաբար բռնի նրանցից մեկին:






Facebook
Tweet This
Email This Post
