Լևոն Արոնյանը կրկին հաղթեց Վասիլի Իվանչուկին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | March 27, 2013 23:09
Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, հաղթեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին: Մրցակիցները կատարեցին 30 քայլ: Մեր շախմատիստն այս մրցաշարում երկրորդ անգամ առավելության հասավ ուկրաինացի գրոսմայստերի նկատմամբ: Արոնյանը վաստակել է 6,5 միավոր: 7 միավոր ունի Մագնուս Կառլսենը, որը հաղթեց Բորիս Գելֆանդին: Նա միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 6 միավոր է վաստակել Վլադիմիր Կրամնիկը։ 10-րդ տուրում Կրամնիկը հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին։
11-րդ տուրում Արոնյանը սևերով կմրցի ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ։ Այս շախմատիստներն առաջին շրջանում բաժանել էին միավորը:
10-րդ տուր
Արոնյան – Իվանչուկ` 1:0
Կառլսեն – Գելֆանդ` 1:0
Գրիշչուկ – Կրամնիկ` 0:1
Ռաջաբով – Սվիդլեր` 0,5:05
ԱՂՅՈւՍԱԿ
| 1. | Կառլսեն | 7 |
| 2. | Արոնյան | 6½ |
| 3. | Կրամնիկ | 6 |
| 4. | Սվիդլեր | 4½ |
| 5. | Գրիշչուկ | 4½ |
| 6. | Գելֆանդ | 4½ |
| 7. | Իվանչուկ | 3½ |
| 8. | Ռաջաբով | 3½ |






Facebook
Tweet This
Email This Post
