Պուտինի թիկնապահները կռվի են բռնվել Հարավային Աֆրիկայում տեղի ունեցող գագաթնաժողովի անվտանգության աշխատակիցների հետ, երբ նրանց խնդրել են իրենց ճամպրուկները անցկացնել ռենտգենյան ճառագայթների միջով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2013 22:48

Վլադիմիր Պուտինի զինված թիկնապահները ծեծկռտուք են սարքել, երբ Հարավային Աֆրիկայում նրանց խնդրել են սկաներով անցկացնել իրենց ձեռքին գտնվող հույժ գաղտնի ճամպրուկները, որոնք ըստ տեղեկությունների պարունակում էին Ռուսաստանի միջուկային արսենալի կոդերը:
Միջադեպը տեղի է ունեցել, երբ Կրեմլի ղեկավարը ժամանել է Դուրբան մասնակցելու ԲՌՀՉ գագաթնաժողովին:
Ծեծկռտուքը սկսվել էր այն ժամանակ, երբ թիկնապահներին չէին թույլատրել գնալ գագաթնաժողովի դահլիճ մտնող Պուտինի հետևից: Գագաթնաժողովը գլխավորում էր հարավային Աֆրիկային նախագահ Ջեյկոբ Զուման, որին մասնակցում էին նաև Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը:
Մոսկովսկի կոմսոմոլեց թերթի տեղեկություններով՝ Պուտինը արդեն անցել էր աֆրիկացի թիկնապահների կողքով, սակայն նրա թիկնապահներին խնդրել էին ճամպրուկները անցկացնել ռենտգենյան ճառագայթների միջով:
Ըստ տեղեկությունների՝ հարավաֆրիկացի թիկնապահները նաև փորձել էին արգելել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին մտնել կոնֆերանսի դահլիճ:
Միջադեպին միջամտել էր հարավաֆրիկացի մի գնդապետ, որից հետո հարցը լուծվել էր, և ռուսներին թույլատրել էին մտնել իրենց ճամպրուկներով:

Դիտվել է 1705 անգամ:
Print Friendly

Leave a Reply