Դեսպան Այվազյանի հանդիպումը Լիտվայի Ազգային պաշտպանության նախարարի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 27, 2013 22:41

Մարտի 26-ին Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպեց Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան Հայաստանի եւ Լիտվայի միջեւ բարեկամական հարաբերություններին, գոհունակություն հայտնեցին երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ առկա գործակցության ակտիվացման կապակցությամբ, ինչպես նաեւ կարեւորեցին միջգերատեսչական շարունակական համագործակցության խորացումը՝ հստակեցնելով 2013թ. համար նախատեսվող երկկողմ միջոցառումների եւ փոխայցելությունների ժամանակացույցը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին 2013թ. երկրորդ կիսամյակին ԵՄ Խորհրդում Լիտվայի նախագահության, արտաքին եւ տարածաշրջանային օրակարգի, միջազգային անվտանգության, ինչպես նաեւ միջազգային խաղաղապահ առաքելություններում Հայաստանի եւ Լիտվայի մասնակցության հարցերի շուրջ:

Դիտվել է 1549 անգամ:
Print Friendly

Leave a Reply