Սիրիայի ապստամբները Քաթարում դեսպանատուն են բացել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | մարտի 27, 2013 20:27
Սիրիայի ընդդիմությունը չորեքշաբթի Քաթարում բացել է իր դեսպանատունը:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Արաբական լիգայում Սիրիայի թափուր տեղը տրվել է Բաշար Ալ-Ասսադին ընդդիմացող ուժերին:
Սիրիական ազգային կոալիցիայի ղեկավար ԱհմեդՄոազ ալ-Խաթիբը և Քաթարի ԱԳ նախարար Խալեդ ալ-Ատտիյան մասնակցել են բացման պաշտոնական արարողությանը: Քանի որ, դեսպանատունը ներկայացվում է ընդդիմադիր ուժերի կողմից, այն հայտնի կլինի որպես «Սիրիայի ազգային կոալիցիայի դեսպանատուն» անվամբ:
2011թ նոյեմբերին գործունեությունը դադարեցրած սիրիական դեսպանատունը մինչ այժմ չի գործում: Այն փակվել է արաբական երկրների և Սիրիայի միջև հարաբերությունների խզման հետևանքով:
Դիտվել է 1153 անգամ:





Facebook
Tweet This