«Անգամ ամենաբուռն «սիրախաղն» իր ավարտն է ունենում». Արմեն Աշոտյանը` Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան նամակագրության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 27, 2013 19:50

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն, ով բավականին ակտիվ է Ֆեյսբուք-ում, կրկին իր ֆեյսբուքյան պատին գրառում է կատարել` նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի հետ նամակագրության մասին: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

“ՀՀ նախագահական ընտրություններից առաջ շատերը թերագնահատում էին Րաֆֆուն:

Հետընտրական իրադարձությունների համատեքստում կարող ենք փաստել, որ հիմա էլ Րաֆֆին հետևողականորեն գերագնահատվում է:

Քաղաքական “մարտիրոսի” կերպարը հետաքրքիր էր առաջին օրերի ընթացքում: Քաղաքական մնջախաղը ենթադրում է, որ նման հրապարակային գործելաոճին զուգահեռ Րաֆֆին ընդունակ կլինի նաև մնալ իրական քաղաքականության հարթությունում:

Իհարկե, Րաֆֆին այստեղ էլ ճեղքում է արդի քաղաքագիտական բոլոր շրջանակները և, բնակություն հաստատելով միայն իրեն հայտնի զուգահեռ հարթության մեջ, ոչ մի կերպ չի կարողանում արդյունքը գերադասել գործընթացից:

Ինչ խոսք, հաճելի է երկրի Նախագահից պարբերաբար նամակներ ստանալ, որտեղ քեզանով մտահոգվում են, քեզ ընդունում են, քեզ հրավիրում են, քեզ գնահատում են:

Սակայն անգամ ամենաբուռն “սիրախաղը” իր ավարտն է ունենում:

Չափավոր համառությունը լրացուցիչ հմայք է հաղորդում հարաբերություններին, սակայն, երբ այն հասնում է կամակորության աստիճանի, մյուս կողմն ունի բոլոր նախադրյալները հիասթափվելու և դադարեցնելու նման շփումները:

Եվ երբ դեռ ուսանողական տարիներից մետրոպոլիտենի հարազատ դարձած ձայնը հայտարարում է. ՈՒՇԱԴՐՈՒՅԹՈՒՆ` ԴՌՆԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ,այդ պահին չկա ոչ մի երաշխիք, որ կլինի հաջորդ կանգառ…»:

Դիտվել է 823 անգամ:
Print Friendly

Leave a Reply