Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սոս Սարգսյանին

Պաշտոնական, Օրվա լուր | | March 27, 2013 18:20

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թատրոնի միջազգային օրվա առթիվ այցելել է մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սոս Սարգսյանին:

Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ և ընդգծելով Սոս Սարգսյանի մեծ վաստակը ինչպես հայ թատերարվեստի, այնպես էլ երիտասարդ սերնդի կրթության ու դաստիարակության բնագավառում, քաղաքապետը քաջառողջություն ու նորանոր ստեղծագործական հաջողություններ է մաղթել վարպետին՝ վստահություն հայտնելով, որ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա հիանալու նրա մարմնավորած նոր կերպարներով:

Մտերմիկ զրույցի ընթացքում քննարկվել  է նաև համազգային թատրոնի նոր շենքի կառուցմանն առնչվող հարցեր:

Շնորհակալություն հայտնելով այցելության ու գնահատանքի համար՝ վարպետը հույս է հայտնել, որ տարոն մարգարյանն այսուհետ ևս նույն եռանդով ու նվիրվածությամբ կաշխատի հանուն Երևանի ու երևանցու բարօրության:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեփկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply