Ադրբեջանում սեպտեմբերին տեղի է ունենալու թյուրքալեզու պետությունների գագաթնաժողով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2013 18:18

Ադրբեջանում սեպտեմբեր ամսին տեղի է ունենալու գագաթնաժողով` Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի անդամ-պետությունների ղեկավարների մասնակցությամբ:

Այս մասին “SalamNews”-ին հայտնել է համագործակցության խորհրդի գլխավոր  քարտուղար Հալիլ Աքընջըն, հաղորդում է ադրբեջանական “Մինվալ” կայքը:

Վերջինս նշել է, որ գագաթնաժողովին կքննարկվեն մի շարք կարևոր հարցեր: Այդ հարցերի լուծումները կնպաստեն երկրների միջև ինտեգրացման գործընթացի խորացմանը:

Գագաթնաժողովի արդյունքների հիման վրա կընդունվի վերջնական հռչակագիր, որում կարտացոլվեն զարգացման հեռանկարները և համագործակցության ձևերը:

Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply