Լեհական Տու-154-ի թռիչքի մասին տեղեկատվությունն ինքնագրիչներում պահպանված Է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 12, 2010 17:47ՙՙ
Սմոլենսկի մերձակայքում կործանված լեհական Տու-154-ի ինքնագրիչների վիճակը բավարար Է, և թռիչքի մասին ամբողջ տեղեկատվությունը դրանցում պահպանվել Է: Այդ մասին այսօր կառավարության նախագահության նիստում հաղորդել Է փոխվարչապետ Սերգեյ Իվանովը:
«Թե՛ խոսքային և թե՛ պարամետրական ինքնագրիչների վիճակը բավարար Է: Այն թույլ Է տալիս կատարել մինչև աղետի պահն ինքնաթիռի թռիչքային տեղեկատվության և սարքավորումների աշխատանքի մանրամասն վերծանում և վերլուծություն»,- ասել Է Իվանովը:
Նա հիշեցրել Է, որ երկու ինքնագրիչներն Էլ Գլխավոր դատախազությունում բացվել են Լեհաստանի արտգործնախարարության և ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների ներկայությամբ: Ռուսաստանյան կողմից ընթացակարգին մասնակցել են Միջպետական ավիացիոն կոմիտեի, պաշտպանության նախարարության և դատախազությանը կից քննչական կոմիտեի մասնագետները:






Facebook
Tweet This
Email This Post
