Ադրբեջանում ընձառյուծը հարձակվել է 18-ամյա աղջկա վրա և բզկտել նրան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 27, 2013 17:50
Ադրբերջանի Լերիկի շրջանի գյուղերից մեկում տեղի է ունեցել արտակարգ դեպք. ընձառյուծը հարձակվել է 18-ամյա մի աղջկա վրա:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin” կայքը, գյուղի տարածքում հայտնված գիշատիչ կենդանին հարձակվել է 18 տարեկան աղջկա վրա և բզկտել նրան: Գյուղի բնակիչների խոսքերով`ընձառյուծը պոկել է աղջկա ազդրի ու ձեռքի փափուկ միսը, ինչպես նաև ականջի մի մասը:
Լուրը ցնցել է գյուղը. դեպքի վայր են ժամանել շրջանի ղեկավարները, ինչպես նաև Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակիցները:
Հավելենք, որ 10 օր առաջ հենց նույն գյուղի վրա հարձակվել էր գայլերի ոհմակ:






Facebook
Tweet This
Email This Post
