Amnesty International- ի զեկույց. Թուրքիայում ճնշում են խոսքի ազատությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2013 17:07

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր հերթական զեկույցներից մեկում անրադարձել է Թուրքիայում խոսքի ազատության պայմաններին:

38 էջանոց “Խոսքի ազատության իսկական ժամանակը” խորագրով զեկույցում նշվում է, որ Թուրքիայում խոսքի ազատության նկատմամբ ճնշում է գործադրվում: Այդ նպատակով կիրառվում է Թուրքիայի քրեական օրենսգիրքը և ահաբեկչության դեմ պայքարի օրենքը: Նման օրենսդրական ճնշումների հիմնական զոհ դառնում են լրագրողները, հաղորդում է թուրքական “Բիանեթ” կայքը:

Amnesti International-ը Թուրքիային կոչ է անում չեղյալ հայտարարել քրեական օրենսգրքի որոշ հոդվածներ, իսկ ահաբեկչության դեմ պայքարում հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները:

Հավելենք, որ որոշ տվյալների համաձայն`թուրքական բանտերում կա շուրջ 100 լրագրող:

Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply