«Ահաբեկիչները պետք է վայր դնեն զենքերը»,- Աբդուլլահ Գյուլ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 27, 2013 16:47
Անկարայում Կամերունի նախագահ Պոլ Բիյայի հետ տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը իր գոհունակություն է հայտնել Իսրայելի պաշտոնական ներողության առիթով 2010 թվականին «Mavi Marmara» նավի վրա իսրայելական հատուկ նշանակության ջոկատների հարձակման համար, որի հետևանքով զոհվել էր 9 թուրք քաղաքացի:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը, նախագահ Գյուլը, անդրադառնալով Թուրքիայի ներքաղաքական գործընթացներին, նշել է, որ երկիրը կարևոր և պատասխանատու ժամանակաշրջան է ապրում: «Մեր երկրում խաղաղության, կայունության և եղբայրության վերահաստատմանը հասնելը գլխավոր նպատակն է: Ահաբեկչության թեման պետք է դուրս մղվի Թուրքիայի օրակարգից: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի զինված բոլոր խմբավորումները ամբողջությամբ վայր դնեն զենքերը»,-հայտարարել է Գյուլը:






Facebook
Tweet This
Email This Post
