Նյու Ջերսիում մարտի 31-ը ճանաչվել է որպես «Ադրբեջանցիների հիշատակի օր»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2013 16:44

    ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի օրենսդրական ժողովի անդամ Թոմաս Ջիբլինի առաջարկությամբ  նահանգային խորհուրդը որոշում է ընդունել մարտի 31-ը ճանաչել որպես «Ադրբեջանցիների հիշատակի օր»: Օրենսդրական խորհրդի խոսնակի կողմից ստորագրված որոշումը ներկայացվել է «Ադրբեջան-Ամերիկա» միության նախագահ Թոմրիս Ազերին:

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ ստորագրված փաստաթղթի մեջ նշվում է, որ 1918 թվականի մարտի 31-ին տեղի ունեցած «դաժան կոտորածի» հետևանքով զոհվել է 20 հազար ադրբեջանցի: Նշենք, որ անցած տարի ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Սենատը ընդունեց հայտարարություն, որով մարտի 31-ը ճանաչեց որպես «Ադրբեջանցիների ցեղասպանության օր»:

Դիտվել է 900 անգամ:
Print Friendly

Leave a Reply