Դավութօղլու. Եթե Թուրքիան ԱՄՆ-ի վրա ճնշում չգործադրեր, Իսրայելը ներողություն չէր խնդրի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2013 16:08

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, անդրադառնալով այն կարծիքին, թե “Իսրայելը ներողություն խնդրեց Թուրքիայից, որովհետև Օբաման այդպես ցանկացավ”, նման մոտեցումը սխալ է համարել: Այս մասին Դավութօղլուն ասել է “Haberturk”-ին տված հարցազրույցում։

“Անշուշտ, պետք է շնորհավորել ԱՄՆ նախագահ Օբամային։ Լավ, իսկ ո՞վ է ստիպել Ամերիկային Իսրայելի վրա ճնշում գործադրել: Եթե Թուրքիան ԱՄՆ-ի վրա ճնշում չգործադրեր, Թել Ավիվն Անկարայից ներողություն չէր խնդրի”,-ասել է Դավութօղլուն։

Նրա խոսքով՝ Իսրայելի ներողություն խնդրելը նախևառաջ թուրքական դիվանագիտության հաղթանակն էր։

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ`ներողություն խնդրելով 2010թ. իսրայելական հատուկ նշանակության ջոկատների կողմից թուրքական “Մավի Մարմարա”  նավի վրա հարձակման համար, որի պատճառով Թուրքիայի քաղաքացիներ էին մահացել:

Դիտվել է 802 անգամ:
Print Friendly

Leave a Reply