Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 27, 2013 15:47

Հանրապետության  տարածքում մարտի 28-29-ին հատկապես օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 30-31-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-ի ցերեկը կնվազի արևելյան շրջաններում 5-7, մնացած շրջաններում` 2-3 աստիճանով: Մարտի 31-ին և ապրիլի 1-ին ջերմաստիճանը արևելյան շրջաններում կբարձրանա 8-10, մյուս շրջաններում 5-6 աստիճանով:

Երևանում մարտի 28-29-ին հատկապես օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 30-31-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply