Հյուսիսային Դակոտան ընդունել է աբորտի մասին խիստ օրենք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2013 15:21

ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգը ընդունել է աբորտի մասին նոր օրենք, որը արգելում է հղիության արհեստական ընդհատումը հղիանալուց վեց շաբաթ հետո:

Չկա ոչ մի բացառություն, նույնիսկ բռնաբարության և մոր առողջությանը սպառնացող վտանգի դեպքերում:

Օրենքը ուժի մեջ կմտնի միայն նոյեմբերին` վավերացվելուց հետո:

Ճիշտ է, այն բազմաթիվ խոչնդոտների կհանդիպի, սակայն դրա կողմնակիցները ցանկանում են այսպիսի միջոցներով տապալել ԱՄՆ-ի գերագույն դատարանի «Ռոուն ընդդեմ Ուեիդի» որոշումը, որը 1973թ. օրինականացրել է հղիության արհեստական ընդհատումը ԱՄՆ-ում:

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply