Հյուսիսային Կորեան խզում է կապերը Հարավային Կորեայի հետ, պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2013 15:00

Չորեքշաբթի Հյուսիսային Կորեան հայտնել է, որ պատրաստվում է խզել հաղորդակցության բոլոր միջոցները Հարավային Կորեայի հետ, քանի որ ամեն վայրկյան կարող է պատերազմ սկսվել:

ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցներից, ինչպես նաև հարավկորեական և ամերիկյան համատեղ զորավարժություններից հետո Հյուսիսային Կորեան մի քանի անգամ սպառնալիքներ է հնչեցրել:

«Ստեղծվել է մի իրավիճակ, որ պատերազմը կարող է բռնկվել ցանկացած պահի, հետևաբար կարիք չկա պահպանել հյուսիս-հարավ ռազմական հաղորդակցությունը»,-ասել է ռազմական մի պաշտոնյա:

Նա հավելել է, որ այլևս չկա երկխոսության որևէ միջոց ո՛չ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի, ո՛չ էլ Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև:

Դիտվել է 1296 անգամ:
Print Friendly

Leave a Reply