ԵՄ-Հայաստան կրթական համագործակցության համատեքստում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 27, 2013 14:40

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 25-26-ը աշխատանքային այցով գտնվում էր Բրյուսելում: Այցի ընթացքում նախարարը հանդիպել է Եվրահանձնաժողովի Բարձրագույն կրթության և արտաքին գործերի տնօրինության ղեկավար պարոն Ջորդի Քուրել Գոտորի հետ: Կողմերն ընդգծել են, որ վերջին տարիներին Հայաստանի կրթական համակարգի համար ԵՄ-ն դարձել է կարևորագույն գործընկերներից մեկը, և համատեղ իրականացվող ծրագրերը բազմազան են և ընդգրկուն: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում տեղակայված Բոլոնիայի քարտուղարության աշխատանքները, մեր երկրի բարձրագույն կրթության բարեփոխումների ընթացքը, Արևելյան գործընկերության շրջանակում կրթական շփումների աճող ինտենսիվությունը, ինչպես նաև 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի նախարարական գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև այլ առաջարկությունների և ծրագրերի: Կողմերը շեշտել են, որ Եվրահանձնաժողովն իր շարունակական աջակցությունն է բերում Հայաստանի կրթական համակարգին, այդ թվում` ֆինանսական և քաղաքական: Եվրահանձնաժողովի Բարձրագույն կրթության և արտաքին գործերի տնօրինության ղեկավար պարոն Ջորդի Քուրել Գոտորն ընդունել է նաև Հայաստան այցելելու` նախարար Արմեն Աշոտյանի հրավերը:


Դիտվել է 972 անգամ:
Print Friendly

Leave a Reply