Խանութի աշխատակցի ձեռքը մնացել էր վերելակի տակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 27, 2013 14:13
Մարտի 26-ին, ժամը 20.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող մթերային խանութի բեռնատար վերելակի տակ է մնացել աշխատակցի ձեռքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքերի իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը:
Փրկարարները նկուղային հարկում, վերելակի և անկյունակի միջանկյալ հատվածից դուրս են բերել խանութի աշխատակից` 1947 թ. ծնված Մ. Ավագյանի ձեռքը և տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը միջին ծանրության է:






Facebook
Tweet This
Email This Post
