Հայտնաբերվել է արկի գլխիկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 27, 2013 14:11
Մարտի 26-ին, ժամը 12.57-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Շենիկ գյուղի մոտակա դաշտում հայտնաբերվել է զինամթերք:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը և ՀՀ ՊՆ ինժեներական զորքերի վարչության սակրավորները:
«Հայաստանի հողեր» ՍՊԸ-ին պատկանող հողատարածքի մոտ հայտնաբերվել է թնդանոթի արկի գլխիկ (d=100 մմ), որն իրենից վտանգ չի ներկայացնում:
Փրկարարները թնդանոթի արկի գլխիկը հանձնել են սակրավորներին:






Facebook
Tweet This
Email This Post
