Մեքենայից բջջային գողացողը հայտնաբերվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 27, 2013 14:02
Մարտի 26-ին, ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Հրազդան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ ս/թ մարտի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում իր ավտոմեքենայի սրահից գողացել են բջջային հեռախոս:
Պարզվել է, որ գողությունը կատարել է 1979 թ. ծնված Արման Ա.-ն, որը բերման է ենթարկվել բաժին:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
