Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 27, 2013 13:56

Մարտի 26-ին, ժամը 06.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով և ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1970 թ. ծնված Արմեն Վ.-ն: Նրան ուղեկցող տղամարդու բացատրությամբ` Արմեն Վ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբի աստիճանահարթակից վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Վ.-ին նշված ակումբի աստիճանահարթակի մոտ մարմնական վնասվածքները հասցրել են 1970 թ. ծնված Զարզանդ Ն.-ն և 1976 թ. ծնված Դավիթ Բ.-ն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Զարզանդ Ն.-ին և Դավիթ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 764 անգամ:
Print Friendly

Leave a Reply