45-ամյա տղամարդը լոգարանում թունավորվել է շմոլ գազից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 27, 2013 13:46
Մարտի 26-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա մի տղամարդ:
Պարզվել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, տան լոգարանում՝ շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
