ԿԸՀ-ն 48 ժամ է տվել «Առաքելություն» կուսակցությանը ընտրագրավի վճարման անդորրագիրը ներկայացնելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 27, 2013 13:41

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քննարկելով 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններում ընտրական ցուցակը գրանցելու համար «Առաքելություն» կուսակցության կողմից ներակայացված փաստաթղթերը, կայացրել է որոշում` 48 ժամ ժամանակ տալ կուսակցությանը` ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Նշված ժամկետը լրանում է 2013թ. մարտի 29-ին` ժամը 14:00-ին:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի փոխանցմամբ` ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Առաքելություն» կուսակցության ներկայացրած փաստաթղթերը թերի են. դրանցում բացակայում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի 3.000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը:

Արտահերթ նիստում կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրել է Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերի 2013 թ. մայիսի 5-ի և մայիսի 26-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվելիք դրոշմակնիքի ձևը:

 

ԿԸՀ մամուլի ծառայություն

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply