Րաֆֆի Հովհաննիսյան. «Կլինեն նախագահական արտահերթ ընտրություններ կամ գործող դե ֆակտո իշխանությունը կգնա իշխանության կիսման ժողովրդի հետ»
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 27, 2013 13:16Այսօր Ազատության հրապարակում կայացավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի բացօթյա ասուլիսը: Ասուլիսի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ինքը պատրաստակամ է հանդիպել Սերժ Սարգսյանին Ազատության հրապարակում` կամ ժողովրդի առաջ, կամ մոտակա սրճարանում, կողմ է նաեւ ուղիղ եթերում հանդիպմանը, բայց լքել Ազատության հրապարակը մինչեւ հանգրվանի ավարտը չի պատրաստվում:
«Ժառանգության» առաջնորդը նշեց, որ այն համալիր հանգուցալուծումը, որ ուղարկել է Սերժ Սարգսյանին, նվազագույն շեմն է իր համար, բայց դա չի նշանակում, թե Սերժ Սարգսյանը չի կարող առաջարկներով հանդես գալ. «Եթե պարոն Սարգսյանը ուզենա դեմ առ դեմ հանդիպել` իմ ուղարկած փաստաթուղթը քննարկելու, ուրախ կլինեմ դրա համար: Կընդունեմ ցանկացած առաջարկ, որ կհամապատասխանի ներկայացրածս փաստաթղթի ոգուն», -նշեց «Ժառանգության» առաջնորդը:
Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց, որ ամեն ինչ լինելու է բաց, ժողովրդի առջեւ, քանի որ իր խիղճը թույլ չի տալիս որեւէ գործարքի գնալ: Կամ կլինեն նախագահական արտահերթ ընտրություններ կամ գործող դե ֆակտո իշխանությունը կգնա իշխանության կիսման ժողովրդի հետ, դա է Րաֆֆի Հովհաննիսյանի նշած նվազագույն շեմը: