Իրանը Մեծ վեցնյակի առաջարկությունն է վերլուծում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2013 12:20

Իրանը  մտածում է Արևմուտքի` պատժամիջոցների թուլացման փոխարեն   ուրանի հարստացումը դադարեցնելու առաջարկության մասին, հայտնել է “Էլ-Մոնիթոր” կայքը` հղում տալով Թեհրանի դիվանագիտական  աղբյուրներին:

Անցած շաբաթ Իրանի ու Մեծ վեցնյակի ( ՄԱԿ-ի անվտանգության 5 մշտական  +Գերմանիայի) խմբերը Ստամբուլում քննարկեցին այն տարբերակը, որի համաձայն  իսլամանական հանրապետությունը իր` մինչև 20%  մշակած հարստացված ուրանը վերածում է իզոտոպների, որոնք կարող են կիրառվել միայն  բժշկական նպատակներով: Դրա փոխարեն Իրանը պահանջում է զգալիորեն թուլացնել պատժամիջոցները:

Դիտվել է 1443 անգամ:
Print Friendly

Leave a Reply