Արքայազն Չարլզի զարմուհուն բարձրակրունկի պատճառով ոստիկանություն են տարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2013 11:46

Արքայազն Չարլզի զարմուհին` Տարա Պալմեր-Թոմփկինսոնը,  Շվեյցարիայում իր` նորաձև կոշիկների նկատմամբ հակումի պատճառով տհաճությունների է հանդիպել: Նրան ձերբակալեցին Ցյուրիխի օդանավակայանում, երբ մեքենայի բեռնախցում հայտնաբերեցին բարձրակրունկ կոշիկ, որի կրունկը ատրճանակ է հիշեցնում:

Դեպքը կատարվել է կիրակի. 41-ամյա կինը Մեծ Բրիտանիա էր վերադառնում  լեռնադահուկային Կլոստերս տեղանքից , երբ կնոջ մեքենայի բեռնախցի պարունակությունը գրավեց ոստիկանների ուշադրությունը:

Պատճառը Chanel նորաձևության տան 2009-ի հավաքածուից 9 սմ կրունկով կոշիկն էր, որը իսկական ատրճանակի ճշգրիտ կրկնօրինակն է: Արքայազնի զարմուհին ոստիկանական բաժանմունքում 7 ժամ անցկացրեց, որից հետո նրան վերջապես ազատ արձակեցին:

Հաղորդավարուհու ներկայացուցիչը հաստատել է փաստը, սակայն տեղեկացրել, որ  Տարան չի ձերբակալվել այդ բառի ուղիղ իմաստով:

Սա առաջին դեպքը չէ, որ Պալմեր-Թոմփկինսոնի հանդերձապահարանի իրը կասկած է հարուցում անցակետի աշխատակիցների մոտ: Նման դեպք է եղել 2009-ին, կրկին կոշիկների հետ կապված, երբ իրավապահների մոտ կասկած առաջացավ, որ դրանք կարելի է կիրառել որպես զենք:

Դիտվել է 1506 անգամ:
Print Friendly

Leave a Reply