Մեջքկրծողներ գոյություն ունեն, երկկենցաղն իր սերնդին սեփական մաշկով է կերակրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2013 11:26

Երկկենցաղը գորտերի հեռավոր ազգականն է, սակայն արտաքուստ  ինչ որ բանով նման է օձի կամ էլ որդի: Օժտված են մի շարք զարմանալի առանձնահատկություններով:

Առաջին հերթին արժե նշել, որ սրանց պատմությունը հասնում է յուրայի դարաշրջան, այսինքն, նրանք եղել են այն ժամանակների վկան, երբ դինոզավրեր կային: Ինչ էլ որ եղած լինի  խոշոր խոտակերների անհետացման պատճառը, ամենայն հավանականությամբ դա այնքան էլ մեծ ազդեցություն չի ունեցել այս երկկենցաղի վրա:

Սա կենդանիների այն դասից է, որը քիչ ուսումնասիրված է: Դրա համար էլ գիտնականները նորանոր անակնկալների են հանդիպում: Ավելի վաղ գրվել էր, որ Հնդկաստանում հայտնաբերվել են երկկենցաղների` գիտությանն անհայտ  ընտանիքներ:

Այս անգամ կենսաբանները հայտնաբերել են նոր տեսակ` Microcaecilia dermatophaga, որի ներկայացուցիչները սնվում են մայրական մաշկով: Ապրում են Հարավային և Կենտրոնական Ամերիկայում: Էգը ձվադրում է ,  երբ ձագերը դուրս են գալիս, էգն իր մարմնի վրա լրացուցիչ մաշկ է աճեցնում, որը հարուստ է ճարպերով և սննդարար նյութերով: Սերունդը ուտում է այն  մինչև հասունանալը, իսկ հետո սնվում է այն ամենով, ինչով  սովորական որդերը: Այս տեսակի հասուն ներկայացուցիչները սնվում են միջատներով, տերմիտներով ու որդերով: Այդպիսով, ազատում են մարդուն միջատների վնասակար ազդեցությունից ու միաժամանակ փխրեցնում հողը: Նրանք ապրում են հողի տակ ու համարյա երբեք  հողի մակերես դուրս չեն գալիս:

Դիտվել է 1496 անգամ:
Print Friendly

Leave a Reply