Զիմբաբվեում մարմնավաճառը հարություն է առել դագաղում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2013 11:01

Զիմբաբվեի Բուլավայո քաղաքում  կինը, որին մեռած էին համարել, հարություն է առել դագաղում: Նրա սառած մարմինը պատրաստվում էին դիահերձարան փոխադրել, երբ “հանգուցյալը” բացել է աչքերը:

Մարտի 25-ին ոստիկանությունը կանչով մեկնեց Manor Hotel հյուրանոց: Պարզվեց, որ հյուրանոցի աշխատակազմը համարներից մեկում հայտնաբերել էր մարմնավաճառի դին (նա հայտնի է ՄաՆդլո անունով): Նրանք իսկույն  մարմնավաճառի մարմինը դրեցին պողպատյա դագաղն ու  պատրաստվեցին ուղևորվել դիահերձարան:

Հետաքրքրասերները շրջապատել էին ոստիկաններին, երբ հանկարծ  ՄաՆդլոն արթնացավ և սկսեց բղավել.”Դուք ինձ կսպանեք, դուք ինձ կսպանեք”: Այդ հանկարծակի հարությունը ականատեսներին խիստ վախեցրեց, որոնք իսկույն դես ու դեն փախան:

“Ամեն ինչ ասես կինոյում լիներ: Մարդիկ տարբեր կողմեր փախան: Իսկապես սարսափելի էր, քանի որ բոլորս համոզված էինք, որ նա մեռած է: Նա լրիվ սառն էր”,- ասել է ականատեսներից մեկը:

Իրավապահները ՄաՆդլոյին բացատրել են, որ նրա անշունչ մարմինն են հայտնաբերել հյուրանոցի համարներից մեկում: Ենթադրվում է, որ նա սպասարկել է հյուրանոցի հաճախորդներից մեկին:

Իսկությունը պարզելուց հետո նա հանգստացել է, իսկ իրավապահները դատարկ դագաղով հեռացել են հյուրանոցից:

Դիտվել է 1539 անգամ:
Print Friendly

Leave a Reply