Անչափահասի մարմինը պղծելու մեղադրանքով

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | March 27, 2013 10:34

Տասնչորս տարին չլրացած աղջկա բռնաբարության համար ամբաստանյալի աթոռին է հայտնվել Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Անուշավան Մաճկալյանը:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Ա. Մաճկալյանը 2012թ. օգոստոսի 30-ին` ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի ‹‹Միստրեստ›› կոչվող հանդամասում օգտագործելով նույն գյուղի անչափահաս բնակչուհի, 1999թ. ապրիլի 21-ին ծնված Լիզա Մարգարյանի (անուն ազգանունը փոխված է) անօգնական վիճակը, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:

Անուշավան Մաճկալյանին, որն, ի դեպ, նախկինում դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը…) 1-ին մասով, դատվածությունն էլ դեռ մարված չէ, վերոնշյալ արարքի համար մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել կալանքը: Դատարանում մեղադրանքի հաստատման դեպքում ամբաստանյալին սպասվում է 8-15 տարվա ազատազրկում:

Հեղինակ: 
«Փաստինֆո»
Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply