Առաջին անգամ ԱՄՆ գաղտնի ծառայության ղեկավարը կին է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 27, 2013 10:18

Ամերիկյան ադմինիստրացիայում հայտնել են ԱՄՆ գաղտնի ծառայության նոր ղեկավարի նշանակման մասին: Նա կին է` Ջուլիա Պիրսոն անունով: Որոշումը հաստատվել է առանց խորհրդի հավանության, այսինքն` Բարաք Օբաման է նրան նշանակել: Պիրսոնն այս պաշտոնում առաջին կինն է:

Այս ոլորտում նա սկսել է աշխատել 1983-ից: Մինչ օրս զբաղեցրել է գերատեսչության շտաբի պետի պաշտոնը: Պիրսոնը փոխարինել է Մարկ Սալիվանին, որը պաշտոնից հեռացավ 2013-ի փետրվարին, սկանդալի պատճառով:

Գաղտնի ծառայությունը պարտավոր է  պետական պաշտոնատար անձանց ու նրանց ընտանիքներին հսկողություն տրամադրել, ինչպես նաև պայքար ծավալել պետական արժեթղթերի ու տարադրամի կեղծման դեմ:

Դիտվել է 1790 անգամ:
Print Friendly

Leave a Reply