Բազմաթիվ արակածախնդիրներ հավաքվել են ականտես լինելու Ռուսաստանի ձնածածկ անտառում գտնվող հրաբխի ժայթքմանը (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2013 22:34

Ռուսաստանի հեռավոր արևելյան ձնածածկ անտառային շրջանում հրաբխի ժայթքումը հիանալի տեսարան է ստեղծել:
Բազմաթիվ զբոսաշրջիկներ ժամանել են Ռուսաստանի կենտրոնական բնակեցված հատվածներից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող Կամչատկա թերակղզի Պոլսիկիյ Տոլբաչիկ հրաբխի ժայթքամնը ականատես լինելու համար:
Բազմաթիվ արկածախնդիրներ, իրենց կյանքը վտանգելով, բավականաին մոտեցել են ժայթքող լավային գեղեցիկ լուսանկարներ ստանալու համար:
40 տարի քնած հրաբուխը ժայթքել է նոյմեբերին և 200 մետր բարձրություն ունեցող հսկայական շիթեր է արձակել:
Մեծ քանակությամբ գազ և մոխիր է արտանետվել մթնոլորտ, իսկ մեծ ծավալի լավան հրաբուխի շուրջ լիճ է առաջացրել:
Ներկայումս հրաբխի շրջանում անվտանգության աշխատակիցներ են տեղակայվել զբոսաշրջիկներին լավային շատ մոտենալ չթույլատրելու համար:
33-ամյա լուսանկարիչ Դենիս Բուդկովը ևս դարձել է հրաբխի ժայթքման ականատեսը: Նա այդ տարածքում որպես գիդ էր աշխատում, երբ հրաբուխը ժայթքել է:
Դենիսը հայտնում է, որ ինքը զբոսաշրջիկներին դեպի հրաբուխը տանլեիս ականատես է եղել նրա ժայթքմանը: Նա ավելացնում է, որ իր կյանքի ընթացքում բազմաթիվ ժայթքումների ականատես է եղել, սակայն նման բարձրություն ունեցող ժայթքում առաջին անգամ էր տեսնում, և դա անմոռանալի էր:

Դիտվել է 2169 անգամ:
Print Friendly

Leave a Reply