Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 3-րդ անընմեջ պարտությունը կրեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 26, 2013 22:47

Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի և Չեխիայի հավաքականների հանդիպումը: Մեր երկրի ներկայացուցիչները Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած աշխահի առաջնության ընտրական մրցաշարի խաղում զիջեցին  B խմբում հանդես եկեղ մրցակցին 0:3 հաշվով:

Առաջին երկու գնդակը մեր թիմի դարպասում հայտնվեց պաշտպան Տարոն Ոսկանյանի թույլ տված կոպիտ սխալներից հետո: Անսպասելիորեն Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը  որոշել էր երիտասարդ խաղացողին իր կարողությունները փորձելու հնարավորություն տալ և խաղադաշտ էր դուրս բերել թիմի մեկնարկային կազմում: Ի վերջո,փորձը` դարձավ փորձանք:

47-րդ րոպեին հյուրերից գլխի հարվածով հաշիվը բացեց Մատեյ Վիդրան: 80-րդ րոպեին նա երկրորդ գնդակը խփեց: Իսկ հանդիպման ավարտից առաջ, մրցավարի կողմից ավելացված խաղաժամանակում, Դանիել Կոլարժը հաշիվը դարձրեց մեր թիմի համար անպատվաբեր:

Ի դեպ, Չեխիայի հավաքականի գլավոր մարզիչ Միխալ Բիլեկը պետք է ազատեր զբաղեցրած պաշտոնը, եթե նրա թիմի հյուրընկալվելիս պարտվեր, կամ էլ ոչ-ոքի ավարտեր խաղը:Փաստորեն, նա փրկվեց:

Ինչ վերաբերում է  Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, ապա, ունելավ, մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ, նա կրկին չկարողացավ ցանկալի արդյունքի հասնել, իսկ ընդհանրապես ձախողեց Հայաստանի հավաքականի մասնակցութունն ընթացիկ մրցաշարում: Մինասյանը հրաժարական կտա՞, պատվով կհեռանա՞, թե՞ ոչ` միայն իրեն է հայտնի:

Այս հաղթանակից հետո չեխերը միավորների իրենց պաշարը հասցրին 8-ի և խմբում 3-րդն են: Իտալիայի հավաքականն ունի 10 , Բուլղարիայի ընտրանին՝ 9 միավոր: Ապա հաջորդում են Դանիայի և Հայաստանի հավաքականները, որոնք ունեն 5 և 3 միավոր: Մալթայի թիմը միավոր չի վաստակել:

Վերջինիս հետ էլ մերոնք Երևանում հունիսի 7-ին կանցկացնեն հաջորդ հանդիպումը:

Տեխնիկական արդյունքներ

Հայաստան – Չեխիա՝ 0:3

Մատեյ Վիդրա, 47, 80, Դանիել Կոլարժ, 90+3

Հայաստանի հավաքականի կազմը. Ռոման Բերեզովսկի, Վալերի Ալեքսանյան, Ռոբերտ Արզումանյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Կարեն Մուրադյան (Դավիթ Մանոյան, 77), Հենրիխ Մխիթարյան, Էդգար Մանուչարյան (Արազ Օզբիլիս, 50), Մարկոս Պիզելի, Գևորգ Ղազարյան (Արթուր Սարկիսով, 60), Յուրա Մովսիսյան:

Դիտվել է 1462 անգամ:
Print Friendly

Leave a Reply