Նախկին «յոթի գործ»-ի մեղադրյալներից 4-ը համաներման կիրառմամբ ազատ են արձակվել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2009 14:56

QaxaqakanԵրևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր կայացրել է դատավճիռ, որով նախկին «յոթի գործի» մեղադրյալներից Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը և Ալեքսանդր Արզումանյանը համաներման շրջանակում ազատ արձակվեցին:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի և Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը մեղավոր ճանաչվեցին Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին («Զանգվածային անկարգությունների կազմակերպում») մասով, և Արզումանյանը դատապարտվեց 5, իսկ Սիրունյանը` 4 տարվա ազատազրկման: Սակայն, հաշվի առնելով հունիսի 19-ին ԱԺ-ի ընդունած «Համաներում հայտարարելու մասին» որոշումը, նրանք դատարանի դահլիճից ազատ արձակվեցին:

Նույն դատարանի որոշմամբ` 5 տարվա ազատազրկման դատապարտված Մյասնիկ Մալխասյանի նկատմամբ ևս կիրառվել է համաներում:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հրապարակած դատավճռի համաձայն` Սասուն Միքայելյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Վերջինիս նկատմամբ համաներում չի կիրառվել, քանի որ նա մեղադրվում է նաև ապօրինի զենք պահելու մեջ:

Դիտվել է 1409 անգամ:
Print Friendly

Leave a Reply