Հարավային Ֆիլիպիններում նավի խորտակման հետևանքով մահացել է 10 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2013 21:01

Պաշտոնական տվյալներով՝ Ֆիլիպիններում ուժեղ քամիներից մակույկի խորտակման հետևանքով խեղդվել է 10 մարդ, երկուսը անհետ կորած են:
Քաղաքապետ Ալանդատու Անգասը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի Մանիլայից 900կմ հեռավորության վրա գտնվող Լիգուասան Մարշ շրջանում:
Ըստ Անգասի՝ 10 մահացածների մարմինները՝ ներառյալ երկու երեխաների, հայտնաբերվել են երեքշաբթի օրը: Բոլոր մահացածների և անհետ կորածների ինքնությունը բացահայտված է:
Ըստ նրա վեց մարդ փրկվել է միջադեպի ընթացքում: Դժբախտ դեպքը տեղի է ունեցել փոթորկոտ եղանակի պատճառով:

Դիտվել է 2159 անգամ:
Print Friendly

Leave a Reply