Կլիմայի փոփոխությունը առաջ է բերում գինու արտադրության նոր առաջնորդների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2013 20:39

Համաձայն կլիմայի փոփոխության փորձագետների՝ երկրագնդի տաքացումը առաջ է բերում գինու աշխարհում կատարվող մեծ փոփոխություններ:

Այսօր արդեն մի շարք վայրերում, որտեղ գինու պատրաստման համար աճեցվում է խաղող,  տիրում է կիզիչ արև, բարձր ջերմաստիճան և նույնիսկ երկարատև երաշտ:
Փոփոխությունը ազդում է ոչ միայն խաղողի որակի, այլ նաև նրա ձևի և համի վրա:
Տարագոնա համալսարանի պրոֆեսոր Ռովիրա Ի Վիրջիլն ասում է, որ անհրաժեշտ է մշակել  նոր ռազմավարություն և պետք է գտնել խաղողի այգիների նոր գոտիներ:
Նրա խոսքերով՝ այսօր Գերմանիայում պատրաստվում է ընտիր կարմիր գինի, ինչը ժամանակին չափազանց դժվար էր ստանալ:
Օդերևույթաբանների կանխատեսմամբ՝ մինչև 2050թ.  ակնկալվում է ջերմաստիճանի մեկից երկու աստիճան Ցելսիուս բարձացում, ինչը բազմաթիվ ոլորտներում կհանգեցնի աննախադեպ փոփոխությունների:
Դիտվել է 1459 անգամ:
Print Friendly

Leave a Reply