Նոր զարգացումներ Սևակ Բալըքչըի սպանության գործում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 26, 2013 20:45

Ինչպես հաղորդում է «Ակօսը»`Դիարբեքիրի ռազմական հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել Թուրքիայի Բաթման նահանգում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում 2011 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի օրը Քըվանչ Աղաօղլուի կողմից սպանված հայազգի Սևակ Շահին Բալըքչըի գործով հերթական դատական նիստը, որին մասնակցել է նաև պաշտոնական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող ենթասպա Սադրեթթին Էրսյոզը: Վերջինիս համար Սևակի ընտանիքը պահանջել է 6 տարվա ազատազրկում:

Գործը քննող դատախազը հայտնել է, որ գործը ուսումնասիրելիս չի հանդիպել Սևակի սպանության կանխամտածված բնույթը ապացուցող որևէ բան: Այնուհանդերձ սպանված զիվորի ընտանիքը պահանջում է պատժել մեղավորներին՝ Աղաօղլուի համար պահանջելով 2-6 տարվա ազատազրկում: Հերթական դատական նիստը կայանալու է այսօր:

Դիտվել է 1432 անգամ:
Print Friendly

Leave a Reply